Հաշվապահական ծառայություններ ձեր բիզնեսի համար
Վարում ենք ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվապահությունը, ժամանակին ներկայացնում հարկային հաշվետվությունները և պարզ լեզվով բացատրում ձեր թվերը։
- Որակավորված հաշվապահՓորձագետ հաշվապահի որակավորմամբ
- Ժամանակին և ճշգրիտՀաշվետվությունները՝ մինչև վերջնաժամկետը
- ՀԾ Հաշվապահ և 1СԱշխատում ենք ձեր ծրագրով
Ինչով կարող ենք օգնել
Ամբողջական հաշվապահական սպասարկում կամ առանձին ծառայություններ՝ ըստ ձեր կարիքի։
Հաշվապահական սպասարկում
Ամենամսյա ամբողջական սպասարկում. դուք զբաղվում եք բիզնեսով, մենք՝ հաշվառմամբ։
- Առաջնային փաստաթղթեր
- Բանկ և դրամարկղ
- Պահեստ և ինքնարժեք
- Պարտքերի հսկողություն
Հարկային հաշվետվություններ
ԱԱՀ, շրջանառության հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, վիճակագրական հաշվետվություններ։
Աշխատավարձ և կադրեր
Աշխատավարձի հաշվարկ, պայմանագրեր, հրամաններ, արձակուրդներ։
Հաշվառման վերականգնում
Կարգի ենք բերում անտեսված կամ սխալ վարված հաշվառումը։
Խորհրդատվություն
Հարկային ռեժիմի ընտրություն, ստուգումների նախապատրաստում, գործարքների հարկային հետևանքներ։
Լրացուցիչ ծառայություններ
Իրավաբանական ծառայություններ
Ընկերության գրանցում և փոփոխություններ, պայմանագրերի կազմում և ստուգում, ներքին փաստաթղթեր։
Ֆինանսական վերլուծություն
Ինքնարժեք, շահութաբերություն ըստ ապրանքի, կառավարչական հաշվետվություններ, գործընթացների ավտոմատացում։
Ինչու Santelyan
Ձեր հաշվառումը վարում են մասնագետներ, ովքեր պատասխանատու են յուրաքանչյուր թվի համար։
- Մեկ պատասխանատու անձ ձեր ընկերության համար
- Փաստաթղթերն ու քաղվածքները կարող եք ուղարկել էլ. փոստով կամ WhatsApp-ով
- Ամեն ամիս՝ պարզ ամփոփում ձեր հասույթի, ծախսերի և պարտքերի մասին
- Աշխատում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն
Ինչպես ենք սկսում
Զանգ կամ հանդիպում
Ծանոթանում ենք ձեր բիզնեսին և հարկային ռեժիմին։
Առաջարկ
Ներկայացնում ենք աշխատանքի ծավալը և արժեքը։
Փաստաթղթերի ընդունում
Ստանում ենք մնացորդներն ու մուտքերը ձեր ծրագրում։
Ամենամսյա սպասարկում
Վարում ենք հաշվառումը և ներկայացնում հաշվետվությունները։