+374 60 544 544
SANI · SANTELYAN

Ծանոթացեք Սանիին

SANTELYAN-ի թվային օգնականը։ Հարցրեք ձեր ընկերության մնացորդների, պարտքերի, հաշիվների և վաճառքների մասին ու պատասխանը ստացեք անմիջապես՝ օրվա ցանկացած ժամի։

Սանի

Ինչով կօգնի Սանին

Սանին կարդում է ձեր ընկերության հաշվապահական տվյալները և պատասխանում պարզ լեզվով՝ թվերով, աղյուսակներով կամ պատրաստի փաստաթղթով։

Մնացորդներ և պարտքեր

Ով ինչքան է պարտք ձեզ և դուք ում, բանկի և դրամարկղի մնացորդը, ժամկետանց պարտքերը՝ ըստ օրերի։

  • Դեբիտորական պարտքեր
  • Մատակարարներին պարտքեր
  • Բանկ և դրամարկղ
  • Ժամկետանց պարտքեր

Հաշիվներ և վճարումներ

Երբ և ում եք վերջին անգամ հաշիվ դուրս գրել, ինչ է վճարվել, ինչ է մնացել։

Պահեստ և վաճառքներ

Ինչ ապրանք ունեք, որն է ամենաշատ վաճառվողը, ինչպես է փոխվել վաճառքը նախորդ ամսվա համեմատ։

Փաստաթղթեր

Պայմանագրի, ակտի կամ տեղեկանքի նախագիծ՝ ձեր ընկերության տվյալներով, PDF-ով։

Ձայնով հարցեր

Գրելու ժամանակ չունե՞ք. ասեք հայերեն, Սանին կհասկանա։

Ինչպես է այն աշխատում

Գրեք հարցը ինչպես կգրեիք ձեր հաշվապահին։ Սանին կգտնի տվյալները ձեր ընկերության հաշվառումից և կպատասխանի մի քանի վայրկյանում։

  1. Ստացեք մուտքը

    Ձեր հաշվապահը կտա անձնական մուտքանուն և գաղտնաբառ։

  2. Սեղմեք «Հարցրու ինձ»

    Համակարգչից կամ հեռախոսից, առանց որևէ բան տեղադրելու։

  3. Հարցրեք

    Գրեք կամ ասեք ձայնով. պատասխանը՝ անմիջապես։

Սանիառցանց
Ովքեր են մեզ պարտք 30 օրից ավել։
Ժամկետանց պարտք ունեն 3 գործընկեր.
«Օրինակ Շին» ՍՊԸ1 240 000 ֏
«Նմուշ Տրեյդ» ՍՊԸ860 500 ֏
Ա. Պետրոսյան ԱՁ215 000 ֏
Իսկ բանկում ինչքան ունենք։
Այսօրվա դրությամբ բանկային հաշիվներում 4 318 200 ֏ է։

Օրինակ. անուններն ու թվերը պայմանական են։

Տեսեք Սանին գործողության մեջ

Սանիի ներկայացման տեսանյութը
Լուսանկար
Լուսանկար

Ձեր տվյալները ապահով են

Միայն ձեր ընկերությունը

Անձնական մուտքով տեսնում եք միայն ձեր ընկերության տվյալները։

Միայն կարդում է

Սանին տեղեկություն է տալիս և ձեր հաշվառման մեջ ոչինչ չի փոխում։

Հաշվապահը կողքին է

Բարդ հարցերը Սանին փոխանցում է ձեր հաշվապահին։

Ունե՞ք հարց ձեր թվերի մասին

Սանին պատրաստ է պատասխանել հիմա։

Հարցրու ինձ Մուտքը՝ SANTELYAN-ի հաճախորդների համար։ Մուտք չունե՞ք, դիմեք ձեր հաշվապահին։